ԳլխավորԼուր

Գյումրիում բնակելի տներ են վնասվել

Կարկուտ՝ Գյումրիում

Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճառով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։

Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ։

Comment here