ԳլխավորԼուր

Գյումրիում 20-ամյա երիտասարդը սպանել է 37-ամյա ընկերուհուն

Ձեռնաշղթա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել, հայտնում են ոստիկանությունից։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.50-ին Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ:

Բաժնում նա խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն:

Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնում են, որ առերևույթ հանցագործություն կատարած 20-ամյա անձը ու նրա հետ համատեղ ապրող 37-ամյա ընկերուհին ՌԴ քաղաքացիներ են։