ԳլխավորԼուր

Երևան– Գյումրի– Երևան էլեկտրագնացքները վաղը չեն աշխատի

Էլեկտրագնացք Վանաձորի կայարանում

Նոյեմբերի 23-ին չեղարկվում Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքների ուղերթերը, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։ Պատճառը վերանորոգման աշխատանքներն են։

«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 23-ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները»,-նշված է հաղորդագրության մեջ: