ԳլխավորԼուր

Երևանում Ֆրանսիական ինստիտուտ կբացվի

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը  իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։

Հայաստանում իր առաքելության չորս տարում Լաքոթը մեծ ջանքեր է գործադրել՝ «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ իրականացնելու այս նախագիծը։ Ինստիտուտը կտեղակայվի Կասկադի վերևում՝ «Ազնավուր» կենտրոնի հարևանությամբ։

«Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- նշել է Լաքոտը։

Ֆրանսիական ինստիտուտը զբաղվելու է կրթական, մշակութային և հումանիտար ծրագրերի իրականացմամբ։