ԳլխավորԼուր

Այսօր Երևանում անոմալ շոգ կլինի

Այսօր Երևանում անոմալ շոգ կլինի, որը սովորաբար բնորոշ չէ ապրիլ ամսին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին + 35 աստիճան տաքություն»,–գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ապրիլի 25-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է։