ԳլխավորԼուր

«Արմենիա»-ն ժամանակավորապես չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթերը

«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից 31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով, հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

Իսկ Երևան-Մոսկվա-Երևան չվերթերն իրականացվելու են ըստ ժամանակացույցի։

Տեղեկացվում է, որ այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։