ԳլխավորԼուր

Ծիլքար-Սպիտակ ճանապարհին ավտոմեքենաները մնացել են ձնաբքի մեջ

Մարտի 24-ին, ժամը 10։09-ին Արագծոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթաքը, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և կարգավորել ճանապարհի երթևեկությունը։