ԳլխավորԼուր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին ժամը 9-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր, Գորայք-Սիսիան, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Թալինի, Անիի, Աշտարակի, Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Ճամբարակի, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: