ԳլխավորԼուր

Հայաստանի ճանապարհներին բուք է

Բուք, ձնապատ ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և  դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան- «Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորհայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին բուք է։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար