ԳլխավորԼուր

Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը ներկայացվել է հանրային քննարկման

Մարտի 4-ից մինչև մարտի 19-ը հանրային քննարկման է դրվել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Երեկ (մարտի 3-ին — խմբ.) հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։

Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելվաճարը։

Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացները»,-գրել է նա։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում  դասավանդողների իմացության աստիճանի պարզումն է և դրա արդյունքում, ըստ տվյալ ուսուցչի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է:

Նախագծի մանրամասները՝ այստեղ։