ԳլխավորԼուր

Երթուղային «GAZel»-ը Ալագյազի մոտ բախվել է «Nissan»-ին. կան տուժածներ

Ավտովթար

Մարտի 5-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ևս 6 տուժած հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ: