ԳլխավորԼուր

Գոշ գյուղի մոտակայքում «UAZ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 12-ին, ժամը 06:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գոշ գյուղի մոտակայքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Վ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ուղևոր Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ վարորդի դին դուրս են բերել ձորից, դին և տուժածին տեղափոխել Խաչարձան գյուղ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: