Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:
«Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։ Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը։
Դիտե՛ք այս ուշագրավ տեսանյութը և մեկնաբանություններում գրե՛ք, թե ինչ է սերը ձեզ համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։