ԳլխավորԼուր

Վանաձորում նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի և երիտասարդների օրհնության տոնը

Գուգարաց թեմը մեծ հանդիսությամբ փետրվարի 8-ին նշեց Սուրբ Սարգիս Զորավարի և երիտասարդների օրհնության տոնը, տեղեկացնում են Գուգարաց թեմի դիվանից։

Թեմում Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում առավոտյան բարեպաշտ հայորդիները մասնակցեցին Սուրբ Պատարագի Միասնական աղոթքին՝ հայցելով Սրբի բարեխոսությունը:

Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, պատարագ մատուցեց Տեր Վահան քահանա Ազարյանը, ով հավարտ Սուրբ Պատարագի՝ իր խոսքն ու Ավետարանի պատգամներն ուղղեց երիտասարդներին:

Առաջնորդարանին կից Սուրբ Սարգիս եկեղեցու բակը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս լի էր երիտասարդներով, ովքեր եկել էին սրբի բարեխոսությունը հայցելու և Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությունը ստանալու: Սրբազանը կատարեց երիտասարդների օրհնության կարգ:

Ներկաները վայելեցին «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը: Երիտասարդաց միությունը այս տարի միջոցառումը կազմակերպել էր «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատության» հետ համատեղ:

Comment here