ԳլխավորԼուր

Երեխաների օրը՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում

Հունիսի 1-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Թատերական հրապարակում տեղի ունեցավ երեխաների օրվան նվիրված ուրախ միջոցառում։ Ծրագրում ներկայացված էին խաղերի, հանելուկների, կավճանկարի մրցույթներ: Հաղթողները մրցանակներ ստացան հեքիաթի հերոսների կողմից։

Ամփոփվեցին նաև «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները։ Երեք լավագույններն արժանացան նվերների թատրոնի կողմից։ Դե իսկ վերջում՝ բացօթյա միջոցառումներից հետո, երեխաները մասնակցեցին «Մատնաչափիկը» մանկական ներկայացման ցուցադրությանը։

 

Comment here