ԳլխավորԺամանցԼուր

«Թատրոն Կայարանը» հրավիրում է ամանորյա ներկայացումների

«Թատրոն Կայարանը» դեկտեմբերի 19-ից ազդարարել է իր ամանորյա, լուսային էֆեկտներով գերհագեցած, երաժշտական և գունագեղ ներկայացումների մեկնարկի մասին՝ նախատեսված թե երեխաների, թե մեծահասակների համար: Երեխաներին առաջարկվում է «Գրինչը», մեծահասակներին՝ «Մանդարինի Լիկյորը»: Ինչպես միշտ՝ ներկայացումներն անցնում են լեփ- լեցուն դահլիճում:

Դեկտեմբերի 20-ի ներկայացմանը ներկա են եղել զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաները։

«Թատրոն Կայարանը» սիրով կրկին սպասում է իր հանդիսատեսին դեկտեմբերի 22-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 28-ին և հունվարի 3-ին, 4-ին, 5-ին, 7-ին: