ԳլխավորԼուր

Աշտարակի դրամատիկական թատրոնը` նոր շնչով ու ձեռագրով

Աշտարակի դրամատիկական թատրոն

Օրերս բացվել է Աշտարակի դրամատիկական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը հանդիսատեսի կողմից սիրված «Մեղրի համը», «Գարդենիա», «Միզերի», «Բովանդակություն» ներկայացումների ռեժիսոր Գոռ Մարգարյանն է։

Այժմ թատրոնի խաղացանկում «Բովանդակություն» ներկայացումն է, որը բեմադրվել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա։

Ներկայացման մեջ զբաղված են ԵԹԿՊԻ-ի ուսանողները։

Թատրոնի ստեղծագործական կազմը խոստանում է բուռն ընթացք` ներկայացումների տեսքով։ Գեղարվեստական ղեկավարը վստահեցնում է` հետաքրքիր թատրոն է ձևավորելու…