ԳլխավորԼուր

Հոբելյանական տարեգրքի շնորհանդես՝ Աբելյանի անվան թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական տարեգրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վարում էին թատրոնի դերասաններ Ալլա Դարբինյանն ու Էլֆիք Զոհրաբյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը և թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը։

Երաժշտական կատարումներով հանդես եկան ԵԹԿՊԻ֊ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները։

Հիշատակի ու խոնարհումի երեկոն նվիրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին։