ԳլխավորԼուր

Աբելյանցիներն ամփոփել են 90-րդ թատերաշրջանը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամփոփել է հոբելյանական 90-րդ՝ երիտասարդ ռեժիսուրայի թատերաշրջանը։

Թատրոնը 4 պրեմիերա ունեցավ.

Դ. Դեմիրճյան, «Երկիր հայրենի» (բեմ.՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան), Վ. Դելմար, «Հիշիր վաղվա օրդ» (բեմ.՝ Նունե Խեչումյան), Ս. Խալաթյան,«Արտավազք»  (բեմ.՝ Արեն Օսիպյան), Մ. Մետերլինկ «Կույրերը» (բեմ.՝ Նարե Մարտիրոսյան)։

Թատրոնի հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի մտահղացմամբ իրականացավ «Հարց դերասանին» կրթամշակութային հանդիպումների շարքը, որի ընթացքում շուրջ 400 դպրոցականներ կարողացան շփվել սիրելի արտիստների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հանդիպումների շարքը կշարունակվի նոր՝ 91-րդ թատերաշրջանում։

90-րդ թատերաշրջանի ընթացքում թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում, Ստեփանավանում, Դիլիջանում։
Իսկ արդեն սեպտեմբերին՝ 91-րդ թատերաշրջանում, նախատեսվում են հյուրախաղեր Արցախում՝ նվիրված Ստեփանակերտի թատրոնի 90֊ամյա հոբելյանին։

Աշնանը հանդիսատեսին կներկայացվի ևս երեք առաջնախաղ։