ԳլխավորԼուր

«ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆ»-ը սկսում է հյուրախաղերը մարզերում

«ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆ»-ը սկսում է իր հյուրախաղերը Հայաստանի մարզերում, տեղեկացնում են թատրոնի լրատվական ծառայությունից։

Թատերախումբը հունիսի 24-ին կլինի Արարատի մանկապատենական մշակույթի կենտրոնում («Չարաճճի խոզուկների նոր արկածները»), հուլիսի 2-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում («Չարաճճի խոզուկների նոր արկածները» և մեծերի համար «Սեր ֆրանսիական ձևով»), հուլիսի 7-ին՝ Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքի մշակույթի տանը («Չարաճճի խոզուկների նոր արկածները») և հուլիսի 9-ին՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում («Չարաճճի խոզուկների նոր արկածները» և մեծերի համար «Սեր ֆրանսիական ձևով»)։

Արդեն սեպտեմբերին Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի բեմադրությամբ կազդարարվի «ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆ»-ի պաշտոնական բացումը:

Տեղեկանք. «ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆ»-ում կա ժամանակակից ուղղություն, ոճերի ու ժանրերի միախառնում, երաժշտության սինթեզ, երգերի, գործողությունների դերասանական և պլաստիկ լուծումներ: Թատրոնն իր առջև խնդիր է դրել առաջին պլան բերել բարոյական, ազգային, քաղաքացիական, հոգևոր գաղափարներ ու արժեքներ թատերական արվեստի միջոցով։

Տնօրենն ու պրոդյուսերը Արթուր Պետրոսյանն է, կազմակերպչական գծով փոխտնօրենը՝ Անդի Սողոմոնյանը, բեմադրիչ-գեղարվեստական ղեկավարը՝ Կարո Քարաջյանը:

Հասցեն՝ Երևան, Տիգրան Մեծի 80/ 1, Սասունցի Դավթի արձանի ու կայարանի հարևանությամբ։ Հեռ. +37499959505