Օգոստոսի 1-ին Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում տեղի ունեցավ «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Փառատոնը, որի շրջանակում ցուցադրվելու է 21 ներկայացում, նվիրված է հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:
Բացումը վստահված էր Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է:
Փառատոնը կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը։
Comment here
You must be logged in to post a comment.