ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

‼️Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

🙋‍♀️🙋‍♂️E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։
Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում։

⬇️📆Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա (օգոստոսի 3-8-ը) դասացուցակը.

🔸Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

🔹Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

🔸Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

🔹Հինգերորդ դասարան
Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

🔸Վեցերորդ դասարան
Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

🔹Յոթերորդ դասարան
Քիմիա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

🔸Ութերորդ դասարան
Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Քիմիա – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու – օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին
Հայ գրականություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին
Համաշխարհային պատմություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

‼️Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։

Comment here