ԳլխավորԼուր

Աշակերտներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազություն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին:

Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը:

Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության գործառույթներին, լիազորություններին, դատախազներին և դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող կրթական, մասնագիտական պահանջներին, անձնային որակներին, այդ թվում՝ բարեվարքության պահանջներին:

Այցի շրջանակում աշակերտները շրջել են նաև դատախազության թանգարանում:

Աշակերտներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազությունԱշակերտներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազությունԱշակերտներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազությունԱշակերտներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազության թանգարանԱշակերտներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազության թանգարան