Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023/2024 ուսումնական տարում հանրապետության 53 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 13 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:
Այդ հաստատություններ ընդունվել է 16 021 (կանայք` 9 509), սովորել` 72 058 (կանայք` 41 352), ավարտել (2023-ին)՝ 13 560 (կանայք` 8 034) մարդ:
50 804 ուսանող կրթություն է ստացել առկա, 21 254-ը՝ հեռակա եղանակով։
Պետական բուհերի 59 586 ուսանողներից 9 669-ը սովորել է անվճար, 49 917-ի համար ուսումը վճարովի է եղել։
Ուսանողներից 38-ը 16 եւ ավելի ցածր տարիքային խմբից են, 3 253-ը՝ 25 եւ բարձր։
2023/2024 ուսումնական տարում հանրապետության 37 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈւՀ) ու 8 մասնաճյուղ և 3 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 4 615 (կանայք` 3 115), սովորել` 8 037 (կանայք` 5 376), ավարտել (2023 թ.)` 3 954 (կանայք` 2 741) մարդ:
Համեմատության համար՝ 2022/2023 ուսումնական տարում մագիստրատուրա ընդունվողների թիվը եղել է 4 063:
Այսպիսով՝ բակալավրիատում (72 058) ու մագիստրատուրայում (8 037) սովորող ուսանողների ընդհանուր թիվը 2023-24 ուսումնական տարում կազմել է 80 095 (2022-23-ին՝ 79 513, 2021-22-ին` 78 603, 2020/21-ին՝ 79590, 2019/20-ին՝ 74942, 2018/19-ին՝ 80477)։
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը 2023/2024 ուսումնական տարում եղել է 9 341 (կանայք՝ 5 418), որից հիմնական հաստիքային՝ 5 649, համատեղությամբ՝ 1 818, ժամավճարով՝ 1 874 մարդ։
Համեմատության համար նշենք, որ 2022/2023 ուսումնական տարում պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը եղել է 10 969 (կանայք՝ 6 142), որից հիմնական հաստիքային՝ 6 505, համատեղությամբ՝ 2 388, ժամավճարով՝ 2076 մարդ։ Այսինքն, նրանց թիվն այս տարի նվազել է 1 628-ով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews