Երգիչ-երգահան, գործիքավորող Վարդան Գալստյանը Մանկավարժական համալսարանի Երաժշտական կրթության բաժնի մագիստրոս է, շուրջ 50 ստեղծագործությունների հեղինակ:
Ուսումը բակալավրիատում ավարտելուց հետո Վարդանը մեկնել է ծառայության. «Երաժշտությունն ինձ հետ է մշտապես և ամենուր»,-aspu.am-ի հետ զրույցում նշել է նա ու հավելել` երգը լավագույն ձևն է հույզերն արտահայտելու, հոգեվիճակը փոխանցելու համար:
Վարդանը բազմաժանր ստեղծագործող է, բայց թեմատիկան նույնն է` հայրենասիրություն. Հայաստանն ու Արցախը երգահան-կատարողի ներշնչանքի հիմնական աղբյուրն են:
Բ. Կանաչյանի և Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո Վարդանը պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ մաթեմատիկական ուղղությամբ, սակայն նորից` երաժշտությունն իր հետ էր մշտապես և ամենուր. Մանկավարժական համալսարանը դարձավ բարձրագույն երաժշտական կրթություն ստանալու բացառիկ դարբնոցը. «Այստեղ դասախոսն առաջին հերթին ուսանողի ավագ գործընկերն է, ոչ թե միայն գնահատող»,-ասում է Վարդանը:
Վարդան Գալստյանի ստեղծագործությունները հանդիսատեսին հասանելի են սոցիալական ցանցերով, յութուբյան սեփական ալիքում: Նրա վերջին ստեղծագործությանը կարող եք ծանոթանալ ստորև:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։