ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հունիսի 16-ին

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանրապետության տարածքում հունիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը սպասվում է այս գիշեր +20-ից +22, վաղը ցերեկը՝ +36-ից +38, երեկոյան՝ +32-ից +34 աստիճան։

Comment here