ԳլխավորԼուր

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, ֆեյսբուքյան էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով:

Comment here