Վրաստանում կանոնավոր չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Համապատասխան որոշումը հրապարակել է Վրաստանի քաղավիացիայի գրասենյակը: Այս մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիան»։
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը բոլոր երկրների հետ մարտ ամսվանից դադարել է կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել: Կառավարությունը նախ հուլիսի 1-ից, այնուհետև օգոստոսի 1-ից էր ծրագրում վերականգնել կանոնավոր ավիաչվերթները: Ժամկետները երկարաձգվեցին մինչև սեպտեմբերի 1-ը, հետո` հոկտեմբերի 1-ը:
Սահմանափակումները չեն վերաբերում երեք ուղղություններին․ Փարիզից, Մյունխենից ու Ռիգայից շաբաթական կտրվածքով չվերթներ կան օգոստոսից, ինչպես նաև Թբիլիսիից դեպի վերոնշյալ ուղղություններ:
Comment here
You must be logged in to post a comment.