Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել, տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը նրանք լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:
Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։