ԳլխավորԼուր

Երևանում սանմաքրման աշխատակիցների թիվը կավելանա 200–ով

Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200–ով։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հավաքագրման գործընթացը սկսված է:

Համայնքի նախաձեռնած գործընթացին զուգահեռ կվերանայվեն համատիրություններում գրանցված աշխատակիցների հաստիքները։

Հիշեցնենք` 2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: