ՀՀ ոստիկանության օրվա նախօրեին՝ ապրիլի 15-ին, Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներն այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին ու Դավիթաշենի բաժանմունք, տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Դպրոցականները ասմունքել են, հանդես եկել հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով՝ այդ կերպ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին։ Հետաքրքիր միջոցառումից հետո աշակերտները ծանոթացել են ոստիկանների առօրյային։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Հայաստանում նշվում է Ոստիկանության օրը: 2001թ. հենց այս օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը։