ԳլխավորԼուր

Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։

Comment here