ԳլխավորԼուր

4 օր՝ ոչ աշխատանքային. ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը:

Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:

Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Comment here