ԳլխավորԼուր

Ամանորին քիչ կհանգստանանք. կառավարությունը հաստատեց նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխության նախագիծը։

Ըստ այդմ, կառավարությունը որոշել է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը` ոչ աշխատանքային թողնելով միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը։ Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կլինեն աշխատանքային օրեր, իսկ հունվարի 6-ը` Սուրբ ծնունդը, ոչ աշխատանքային։

Որոշումը պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Comment here