Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տոնական օրերին աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Սիրելի՛ քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ:
Աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։