Google որոնողական համակարգում վերջին օրերին ամենաորոնվող հարցումներից է «Christmas in Notting Hill» («Սուրբ Ծնունդը Նոթինգ Հիլլում») ֆիլմի անվանումը։
Ներկայացնում ենք մի քանի տեղեկություններ թրենդային ֆիլմի մասին։
Դերասանուհի և ռեժիսոր Ալի Լիբերտի կողմից նկարահանված «Սուրբ Ծնունդը Նոթինգ Հիլլում» ֆիլմը պատմում է Ջորջիայի անհավատալի արկածների մասին, երբ նա ծննդյան տոներին այցելում է Մեծ Բրիտանիա և հանդիպում Գրեմին՝ չիմանալով, որ նա ճանաչված ֆուտբոլիստ է։
Գրեմը երբեք ժամանակ չի ունեցել ռոմանտիկ հանդիպումների համար, ու նրան իր հերթին հաճելի է շփվել մեկի հետ, ով գաղափար չունի, թե ով է ինքը։
Այնուամենայնիվ, քանի որ Ջորջիան ու Գրեմը միասին շատ ժամանակ են անցկացնում, անծանոթ կանանց կողմից Գրեմին արվող ուշադրության նշանները ստիպում են Ջորջիային կասկածել, որ ինքն ինչ-որ բան բաց է թողել։
Կանադա-ամերիկյան արտադրության ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվել է Լոնդոնում ու Դուբլինում՝ 2023-ի մարտ-ապրիլ ամիսներին։ Կինովարձույթ է հանձնվել նոյեմբերին։
Գլխավոր դերերում հանդես են եկել Ուիլյամ Մոզլին ու Սառա Ռամոսը։