ԳլխավորԼուր

«Ավրորայի լուսաբացը» լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

«Ավրորայի լուսաբացը»

MovieWeb-ի 2023 թվականի 16 լավագույն անիմացիոն ֆիլմերի շարքում ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

Այն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: