Երուսաղեմի «Կովերի պարտեզ» կալվածքի տարածք 30 զինված սադրիչներ են ներխուժել, ինչի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան, ֆեյսբուքյան էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Աղան Գոգչյանը։
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը բռնի ոչնչացումից, որին տեղական մակարդակում աջակցում են անանուն կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով գործարար Դենիել Ռուբինշտեյնին վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։