ԳլխավորԼուր

Հայտնաբերվել է Պրահայում 14 մարդու սպանած ուսանողի նամակը

Հրաձգություն Պրահայում՝ Կառլի համալսարանում

Դեկտեմբերի 21-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում 14 մարդու սպանած ու 25 մարդու վիրավորած Դավիթ Կ.-ն խոստովանել է, որ ևս մեկ տղամարդու ու երեխայի է սպանել։ Այդ մասին գրված է եղել նրա տանը հայտնաբերված նամակում, հայտնում  է չեխական ոստիկանության մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Պրահայի ոստիկանությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին Կլանովիցկի այգում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու ու նրա երկու ամսական դստեր դիակները: Այժմ ոստիկանությունը, բացի վերը նշված նամակից, ունի նաև Դավիթ Կ.-ի կողմից իրագործված կրկնակի սպանության մեղավորության այլ ապացույցներ:

Պրահայում դեկտեմբերի 21-ին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի 24-ամյա ուսանող Դավիթ Կ.- ն ինքնալիցքավորվող հրացանով կրակ էր բացել լսարաններում գտնվող ուսանողների, ինչպես նաև համալսարանի պատուհանների տակով անցնող մարդկանց վրա: Վերջին տվյալներով՝ կրակոցների զոհ է դարձել 14 մարդ, ևս 25-ը վիրավորվել են: