ԳլխավորԼուր

Վանաձորում ամուսինը սպանել ու մասնատել է կնոջը

Սահմանազատված տարածք

Հունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել, տեղեկացնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը:

76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն: