ԳլխավորԼուր

Մոսկվայում սպանվել է Հովհաննես Ղամարյանը (Քյավառցի Հովո)

Երեկ գիշեր Մոսկվայում սպանվել է հայտնի հայ գործարար Հովհաննես Ղամարյանը (Քյավառցի Հովոն), որը Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանավորումը։

Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձած տեղեկություններով՝ դատարանի այդ որոշումը բեկանելու և Ղամարյանի կալանքը վերացնելու պահանջով նրա պաշտպան, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։

ԶԼՄ–ների տվյալներով` անցած գիշեր Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, մարդասպանը կրակել է Ղամարյանի մեջքին և գլխին։

Մոսկվայի ՔԿ–ն քրեական գործ էր հարուցել սպանության փաստով։ Կոմիտեի տվյալներով` սպանվածը 1960 թվականին ծնված տղամարդ է, նրա մարմինը հայտնաբերել են հունիսի 2-ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող բնակելի տան բակում։ Նրա հետ այդ պահին 22-ամյա աղջիկ է եղել, որը փախել է։

ԶԼՄ-ները նշում են նաև, որ կասկածալն արդեն ձերբակալված է, նա 24-ամյա երիտասարդ է։