ԳլխավորԼուր

Արցախյան պատերազմի մասնակից երիտասարդին սպանել են դիտողություն անելու համար

Մհեր Խաչատրյան

Երևանի Նորագավիթ վարչական շրջանում գիշերը կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.comը։

«Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, արնանման հետքեր, ինչպես նաև ինքնաձիգից կրակված ավելի քան 30 պարկուճ, գնդակ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահացածի մարմնի վրա կա հրազենային կրակոցի մի քանի հետք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` սպանվածը Մհեր Խաչատրյանն է, որը մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։

Նա նորագավթցի մի երիտասարդի դիտողություն է արել փողոցով չափազանց արագ վարելու համար, ինչն էլ վեճի պատճառ է դարձել։