Հայ շախմատիստուհի, Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ու դարձել փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նա հնարավոր 11 միավորից վաստակել է 9.5 միավոր՝ ոչ մի պարտություն չկրելով։
20–ամյա Մարիամ Մկրտչյանը կանանց միջազգային վարպետ է, 2022 թ–ի Հայաստանի կանանց չեմպիոն և շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։