ԳլխավորԼուր

Երկու պատանի շախմատիստներ միջազգային վարպետի կոչում են ստացել

Էմին Օհանյան

Պատանի շախմատիստներ Արմեն Բարսեղյանը և Էմին Օհանյանը ՖԻԴԵ-ի կողմից միջազգային վարպետի կոչում են ստացել:

Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատային ակադեմիայից։

«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր նվաճումներ ու մեծ հաղթանակներ»,- ասվում է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:​

Հիշեցնենք՝ Էմին Օհանյանը վերջերս Սերբիայում հռչակվել էր Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։

Արմեն Բարսեղյան