ԳլխավորԼուր

Շախմատի ԵԱ. Գաբրիել Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն

Գաբրիել Սարգսյան

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին, հայտնում է chess24.com-ը։

Այժմ նա 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար, երրորդը` 10 հազար եվրո:

Մրցաշարը մեկնարկել է մարտի 26-ին և կավարտվի ապրիլի 7-ին:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Էմին Հովսեփյանը։