ԳլխավորԼուր

ՃՏՊ Մարտունի- Վարդենիս ճանապարհին. կա զոհ

Ապրիլի 6-ին, ժամը 03։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ին, «Mercedes E-320» (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, քաղաքացու դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: