Ֆրանսիայի հարավ-արեւելքում ավտովթարի հետեւանքով մահացել է 3-ից 14 տարեկան 5 երեխա, իսկ 4 մեծահասակ ծանր վնասվածքներ են ստացել. նրանք տուն էին վերադառնում հանգստավայրից, տեղեկացնում է France Bleu ռադիոկայանը։
Պատահարը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես ժ. 19-ին։ Renault Scenic մեքենան, որի մեջ ընտանիքի 9 անդամներ են եղել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել եւ այրվել։ 5 երեխաները մահացել են, 4 մեծահասակները կարողացել են դուրս գալ մեքենայից, սակայն այրվածքներ են ստացել ու գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը մեքենայի արգելակների անսարքությունն է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։