ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի 10-ամյա բնակչի ծնողները, որը արդեն 5 օր է կոմայի մեջ է, Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «UAZ» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, վերջինի մեջ եղել են ծնողները և նրանց հետ ևս մեկ անձ։
«Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ (մեկն UAZ–ի վարորդն է), նրանցից 2–ը երեխայի ծնողներն են։ Հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, դուրս է գրվել, մայրը` բժիշկների հսկողության ներքո է, վիճակը մոտ է բավարարին»,– Sputnik Արմենիային ասել են Վեդիի ԲԿ–ից։
Ավտոմեքենայում եղել է ևս մեկ անձ, բժիշկները կասկածել են գանգուղեղային վնասվածք, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ` հետագա հետազոտման։