Սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով միայն այսօր։