Սեպտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, «Mercedes-Benz E 270 Elegance» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) գլխիվայր հայտնվել է ավտոճանապարհի եզրին, ինչի հետևանքով, ուղևոր՝ Ա․ Հ․-ն (ծնված 1961 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևորներ Մ․ Հ․-ն (ծնված 2018 թ․), Ն․ Հ․-ն (ծնված 2018 թ․), Տ․ Մ․-ն (ծնված 1984 թ․) և Կ․ Մ․-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել են և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան տեղափոխել ճանապարհի երթևեկելի հատված։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։